Հայկական երեք թիմեր մեկնարկում են Եվրոպա լիգայում
Այսօր հայկական երեք թիմեր՝ «Փյունիկը», «Շիրակը» և «Միկան» կմեկնարկեն Եվրոպա լիգայի 2014/2015 թթ. խաղարկությունում:
Ժամը 18:00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կսկսվի «Փյունիկ»-«Աստանա» (Ղազախստան) հանդիպումը: Նույն ժամին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կմեկնարկի «Շիրակ»-«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) հանդիպումը:
Երևանի ժամանակով 22:00-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքի «Պարկ Մլադեզի» մարզադաշտում կմեկնարկի «Սպլիտ» (Խորվաթիա)-«Միկա» հանդիպումը:
Հայաստանիֆուտբոլիֆեդերացիա