Բաժիններ՝

Ինձ ձերբակալել են Բիձինա Իվանիշվիլիի առջև գլուխ չխոնարհելու համար. Գիգի Ուգուլավա

Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ իր ձերբակալման ակտը շաղկապում է երկրի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու անվան հետ:

Ուգուլավան Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվելուց հետո հայտարարել է, որ իրեն ձերբակալել են Բիձինա Իվանիշվիլիի առջև գլուխ չխոնարհելու համար՝ հավելելով, որ երբեք չի գնա այդ քայլին: Ուգուլավան ընդգծել է, որ իրավական տեսանկյունից ինքն է ճիշտ և կարծում է, որ իրեն հաջողվել է պատռել իշխանական ներկայիս համակարգի դիմակը:

Հիշեցնենք, որ Գիգի Ուգուլավային ձերբակալել են այսօր առավոտյան, Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից նա պատրաստվում էր մեկնել Կիև, ապա՝ Քիշնեև: Ուգուլավային մեղադրում են 50 միլիոն լարի ապօրինաբար յուրացնելու մեջ: Ուգուլավան Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը ստանձնել է 2005 թվականին:

Ի դեպ, օրեր առաջ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց, որ այսօր Վրաստանը կուլիսների հետևից ղեկավարում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս