Բաժիններ՝

Էրդողանը հարկադրված չէ հրաժարական տալ՝ կապված նախագահի թեկնածու դառնալու հետ. Իշլեր

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Էմրուլլահ Իշլերը երեկ հայտարարել է, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանը հարկադրված չէ հրաժարական տալ՝ կապված առաջիկա նախագահական ընտրություններում նրա թեկնածության առաջադրման հետ:

Իշլերը մեծապես կարևորել է օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրությունները, քանի որ առաջին անգամ երկրի նախագային պետք է ընտրի ոչ թե խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը: Նա չի բացառել, որ նախագահ ընտրվելուց հետո Էրդողանը ձեռնամուխ կլինի սահմանադրական ուղղումների իրագործմանը, որպեսզի երկրի նախագահին ընձեռվի լայն հնարավորություններ:

Իշլերի կարծիքով՝ ժողովրդի ընտրած առաջին նախագահը կլինի «Նոր Թուրքիայի» ճարտարապետը: Իշլերը հիշեցրել է, որ արատասահմանաբնակ թուրքերն էլ են մասնակցելու նախագահական ընտրություններին և կարծիք է հայտնել, որ Էրդողանը նրանց շրջանում կհավաքի քվեների ավելի քան 50 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս