Բաժիններ՝

«Ճամփա կփակենք, ոտքով էլ կհասնենք Երևան…». բողոքի ցույց Շիրակի մարզպետարանում. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այս պահին Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ցույց են իրականացնում Գյումրու Անտառավան երրորդ թաղամասի 26-րդ շենքի բնակիչները, շենքը վթարային է եւ չունի կոմունալ տարրական պայմաններ:

Շենքի բնակիչները պահանջում են հանդիպում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Այս շենքի բնակիչները արդեն մեկ անգամ բողոքի ցույց կազմակերպել էին անցած տարի, երբ Շիրակի մարզպետարան էր այցելել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Քաղաքացիները փակել էին Արմեն Գեւորգյանի մեքենայի ճանապարհը եւ թույլ չէին տալիս, որ մեքենան շարժվի, նրանք պահանջում էին իջնել մեքենայից եւ լսել իրենց խնդիրը:

Խնդիրն այն է, որ մոտ 20 տարի շարունակ բնակիչները հարմարվել են վթարային շենքի պայմաններին, սակայն, նրանց խոսքերով, արդեն հնարավոր չէ:

Անցած տարեվերջին Շիրակի մարզպետը խոստացել էր, որ այս տարվա առաջին եռամսյակից հետո կմեկնարկեն շենքի վերանորոգման աշխատանքները:

Ըստ բնակիչների՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել էր նաեւ, որ այդ նպատակին գումարներ են հատկացվելու: Սակայն արդեն հուլիս ամիսն է, եւ բնակիչները որեւէ տեղեկություն չունեն, թե ինչպես է լուծվելու հարցը:

«Անձամբ մարզպետն եկավ մեր տուն ու զարմացավ, որ անգամ քայլել հնարավոր չէ, ոտքը ընկավ փոսը, զարմացավ ու խոստացավ ու փաստորեն խաբեց, ինչպես որ անցած տարիների ընթացքում խաբեցին մյուս բոլոր պաշտոնյաները:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս