Բաժիններ՝

Պորոշենկոն ԱԳՆ-ին հանձնարարել է արագորեն պատրաստել Ասոցացման համաձայնագրի վավերացման պլանը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱԳՆ-ին հանձնարարել է հնարավորինս արագ պատրաստել ու համաձայնեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման պլանը: Պորոշենկոն այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավորական խմբակցությունների ու խմբերի առաջնորդների հետ հանդիպման արդյունքներով:

Պորոշենկոն հայտարարել է, որ իրենք շահագրգռված են հնարավորինս արագ անցում կատարել վավերացման արարողակարգին՝ պահպանելով ողջ կանոնակարգը:

Պորոշենկոն հավելել է, որ խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել նաև սահմանադրական ուղղումների օրինագիծը: Նա ընդգծել է, որ կառավարությունից ու խորհրդարանական մեծամասնությունից ակնկալում է Սահմանադրության տվյալ նախագծին աջակցություն:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Ուկրաինային անհրաժեշտ է ամենաուշն օգոստոսին վավերացնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ ԵՄ-ի տրամադրած առևտրային արտոնություններից չզրկվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031