Վրաստան ներկրված գազի 83.5 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին:
Այս մասին հայտնել է Մոլդովայի խորհրդարանի մամլո ծառայությունը:
Թեպետ Ամուլսարի հանքավայրը դեռ գործող հանքավայր չէ, և ընկերությունը չունի եկամուտ, ընկերությունը ներդրումներ է իրականացրել ենթակառուցվածքներում և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում՝ կայուն զարգացմանը և կենսապայմանների բարելավմանը նպաստելու նպատակով:
Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ենթակայության տակ գտնվող ОГК-2 ընկերությունը:
Կառավարության ղեկավարը կարևորել է այս փատաթուղթը, որը մշակվել է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել, հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ դեռևս պարզ չէ, թե Հայաստանից ներկրվող էլեկտրաէներգիան ինչ գնով է ձեռք բերվելու, և սակագնի բարձրացում լինելո՞ւ է, թե՞ ոչ։ «Սակայն, եթե լինի էլ, դա իրենց վրա քաղաքացիները չեն զգա՝ կառավարությունը կսուբսիդավորի այդ տարբերությունը»,- հավելել է Արտակ Բեգլարյանը։
Խոսքը գնում է մեծածավալ բեռնատարների վարորդների մասին, որոնց ISIL-ի զինյալներն առևանգել էին հունիսի 10-ին:
Հուլիսի 2-ին, ժամը 20:45-ի սահմաններում, ՌԴ Մոսկվա քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Ռ. Խ-ն, վարելով «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, Խնապատ-Ասկերան ճանապարհի 2-րդ կիլոմետրին բախվել է համընթաց շարժվող Ասկերան քաղաքի Արցախյան փողոցի N տան բնակիչ, 1980թ. ծնված Դ. Հ-ի վարած «ՈՒԱԶ-469» ավտոմեքենային:
Այստեղ գործում է գյուլենական երեք դպրոց՝ Նախիջևանի, Շարուրի ու Օրդուբադի թուրքական վարժարանները:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Հուլիսի 1-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Մ. Խորենացու փողոցում գործող կարաոկե ակումբի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Խաչիկ Ա.-ին:
Մունի խոսքերով՝ ներկա դրությամբ աշխարհի 14 երկրի օրենսդրություն թույլ է տալիս մահապատիժ կիրառել երեխաների հանդեպ:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը այսօր սահմանել է, որ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ները ս.թ. հուլիսի 1-ի փոխարեն կներդրվեն ս.թ. օգոստոսի 1-ին, հոկտեմբերի 1-ին և 2015թ. հունվարի 1-ին:
Առաջիկա օրերին տեղի է ունենալու օտար երկրներում Ադրբեջանի դեսպանների ընդլայնված նիստը, որին մասնակցելու է նաև Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի պետական սահմանյին ծառայության զինծառայողը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով:
Ստվերի դեմ պայքարի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, կազմվել են ընկերությունների ցանկեր՝ «սպիտակ», «սև» ու «մոխրագույն»: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, նախարարությունը հանդիպել է ռիսկային ցանկերում հայտնված 1000-ից ավելի տնտեսավորղների հետ, որոշներն ընդունել են փաստարկները և ստանձնել են փաստաթղթաշրջանառությունը բարելավելու պարտավորություն, իսկ ովքեր չեն ընդունել ֆիննախարարության փաստարկները և պնդում են, որ թափանցիկ են աշխատում, պետք է ապացուցեն դա:
Գելետեյն այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայում ունեցած ելույթի ժամանակ:
Ֆորումի առաջին օրը կլինեն կարճ դասախոսություններ, երկրորդ օրը լինելու են pitching-ները՝ նախագծերի ներկայացումները: Իսկ երրորդ օրվա ընթացքում մասնակիցները ունենալու են անհատական հանդիպումներ կինոարտադրության ներկայացուցիչների հետ: Այս տարվա դասավարներն են Eastern Europe German Films կազմակերպության ներկայացուցիչ Սիմոնա Բաումանը, ARTVIVA-ի նախագահ և FILM TEEP-ի նախագահ՝ Ռուքսանդրա Չեռնատը և Ջուլիեն Էզգանոն՝ Ֆրանսիայի կինոկենտրոնի միջազգային համատեղ արտադրությունների բաժնի ղեկավարը:
Արդյո՞ք քաղաքային իշխանությունը պայքարում է այս հանցավոր երևույթի դեմ, չի երևում, որովհետև նա հրապարակային ոչ մի քննադատական խոսք, նախադասություն, միտք այդպես էլ չարտահայտեց թ.27 դպրոցի նախկին տնօրենի վարքագծի մասին, իսկ թ. 174 դպրոցում իրականացված ստուգումների վերաբերյալ լռում է, կարծես խոսքը պետական անվտանգության մասին է: Եզրակացությունս հետևյալն է. եթե արատավոր երևույթի մասին պետական մարմինը լռում է, ուրեմն այն նրա կողմից խրախուսվում ու թաքցվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի բացահայտվել: Գուցե թաքցնելը երկուստեք ձեռնտո՞ւ է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը:
«Այդ դեպքում մենք ունենալու ենք թույլ նախագահ, ով չի կարողանա արձակել պառլամենտը, ազատել վարչապետին և այլն, հետևաբար` կհասունանա սահմանադրական, քաղաքական ճգնաժամ»,- ընդգծել է Հրայր Թովմասյանը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Ինչո՞ւ պետք է սպառողը փոխհատուցի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տուրբիններից մեկի վթարի կամ սակավաջուր եղանակի արդյունքում առաջացած վնասը: Չէ՞ որ դա այս ընկերությունների ռիսկն է: Եվ ինչո՞ւ է պետական կառույցը՝ ՀԾԿՀ-ն, որն առաջին հերթին` սեփական երկրի ու բնակչության շահերը պետք է պաշտպանի, սեփական նախաձեռնությամբ մեջ ընկնում ու մասնավորի վնասը փաթաթում իր ժողովրդի վզին:
168.am-ի հարցերին, թե ինչո՞ւ «ՀԴՄ ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում սարքեր չկան, գուցե խնդիրներ կա՞ն արտադրող թայվանական ընկերության հետ, և ինչո՞ւ նախապատվությունը չի տրվել հայկական արտադրողին, այլ ընտրվել է թայվանական անհայտ մի կազմակերպություն, Ա.Ալավերդյանը պատասխանեց, թե երբ խնդիրը դրվել է՝ տեղական արտադրողներին առաջարկ եղել է, բայց ոչ ոք ցանկություն չի հայտնել արտադրելու. «Շատ լավ կլինի, որ ՀՀ-ում հայտնվի մի արտադրող, որ ոչ թե բամբասի, այլ իսկապես ստանձնի պարտավորություն, որ ինքը պատրաստ է նման ՀԴՄ արտադրելու»:
Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեն:
«Այս դեպքում ի՞նչ ենք կարծում՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ի՞նչ է անելու, դատավճռով ասելու է գլխավոր դատախազը շփոթվե՞լ էր, սպալվե՞լ է, մեղադրանքը հաստատող անհերքելի ապացույցներ ձեռք չեն բերվե՞լ, ձեռք են բերվել այլ ապացույցնե՞ր: Ես շատ կասկածում եմ, որ մեր երկրում դատարանը կարող է այնքան անկախ լինել, որ գլխավոր դատապազի այս հայտարարությանը հակառակվի՝ հատկապես այս գործով, որ ունի հասարակական հնչեղություն, որով դատարանը կարող է քննադատության թիրախ դառնալ»:
«Ի՞նչ թունավորման ախտորոշում, չկա այդպիսի լուր: Դա հիմարություն է: Ոչ մի թունավորում չի եղել: Նույնիսկ եթե այդ մարդը ձմերուկ է կերել, դա ձմերուկի հետ բացարձակ կապ չունեցող հանգամանք է: Այդ մարդը հղի է եղել: Կեսարյան ենք արել: Դրանից հետո առաջացած մի քանի բարդություններից հետո մահացել է»:
Վրաստանի ՆԳՆ-ը նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությանը մեղադրել է իր հայտարարություններով գերատեսչությանը վարկաբեկելու մեջ: