Բաժիններ՝

Ուկրաինայի նորանշանակ պաշտպանության նախարարը խոստացել է հաղթական զորահանդես անցկացնել Սևաստոպոլում

Ukrinform-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նորանշանակ պաշտպանության նախարար Վալերի Գելետեյն ուկրաինացիներին խոստացել է հաղթանակի զորահանդես անցկացնել Սևաստոպոլում: Գելետեյն այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայում ունեցած ելույթի ժամանակ.

«Մենք կապահովենք անդորր ու համաձայնություն մեր երկրում: Վստահ եղեք, որ կլինեն բազում հաղթանակներ: Ես վստահ եմ, որ Ուկրաինան կհաղթի: Հավատացեք ինձ, որ կլինի հաղթանակի զորահանդես, անպայմանորեն կլինի ուկրաինական Սևաստոպոլում»:

Միևնույն ժամանակ Գելետեյը շնորհակալություն է հայտնել իր նախորդին՝ Միխայիլ Կովալին, ով կարողացել է Ուկրաինայում կանգնեցնել անաջատողականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031