Բաժիններ՝

Ադրբեջանում զինծառայող է հոսանքահարվել

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական սահմանյին ծառայության զինծառայողը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով: Այս մասին հայտնել է կառույցի մամլո ծառայությունը:

1995 թվականին ծնված զինծառայող Իսքենդերով Շամսեդդին Նարիմանօղլուն խախտել է անվտանգության կանոնները, կարճ միացման հետևանքով նա հոսանքահարվել է և մահացել է դեպքի վայրում:

Հիշեցնենք, որ «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է այս տարվա առաջին վեց ամիսներին պաշտպանական ու անվտանգության ոլորտում Ադրբեջանի կրած կորուստների մասին տվյալները: Դրանց համաձայն, հաշվետու ժամանակահատվածում զոհվել է 47 և վիրավորվել է 84 զինծառայող:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031