Իրաքում գործող զինյալներն ազատ են արձակել գերեվարած 32 թուրք վարորդի

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրաքում գործող «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (ISIL) խմբավորման զինյալներն այսօր ազատ են արձակել գերեվարած 32 թուրքի:

Խոսքը գնում է մեծածավալ բեռնատարների վարորդների մասին, որոնց ISIL-ի զինյալներն առևանգել էին հունիսի 10-ին: Թուրք վարորդներին առևանգել էին Իսքենդերունից Մոսուլ ընկած ճանապարհին: Նրանք իրենց բեռնատարներով տեղափոխում էին մազութ:

Վարորդներից Սերդար Բայարը հայտարարել է, որ իրենց ազատ արձակման համար զինյալները ստացել են փրկագին: Ներկա դրությամբ թուրք վարորդները շարժվում են Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ինքնավարություն, որտեղից էլ պետք է վերադառնան Թուրքիա: Նրանց առողջական վիճակը գնահատվում է լավ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031