Բաժիններ՝

Վրաստանը մեծացրել է ադրբեջանական գազի ներկրումը

Тбилисская неделя պորտալի փոխանցմամբ՝ 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանն Ադրբեջանից ներկրել է 133.84 միլիոն դոլարի բնական գազ, որի նավթային համարժեքը կազմում է 685.520 տոննա: Այս մասին են վկայել Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Ադրբեջանը հանդիսանում է Վրաստանի հիմնական գազամատակարար երկիրը. Վրաստան ներկրված գազի 83.5 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին: Ընդհանուր առմամբ, Վրաստանն այս տարի (հունվար-մայիս) ներկրել է 160.28 միլիոն դոլարի բնական գազ: Գազի մատակարարման մնացյալ մասը բաժին է ընկել Ռուսաստանին և այլ աղբյուրներին:

Նախորդ տարվա համեմատ՝ Ադրբեջանից բնական գազի ներկրումն աճել է նավթային համարժեքով՝ 46.760 տոննայով: Համեմատության համար նշվում է, որ 2013 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանն Ադրբեջանից ներկրել է նավթային համարժեքով 638.760 տոննա գազ՝ 110.71 միլիոն դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանից Վրաստանի ներկրման ողջ ծավալում գազի տեսակարար կշիռը կազմել է 53.7 տոկոս: 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանից Վրաստանի ողջ ներկրման ծավալը կազմել է 249.02 միլիոն դոլար, ինչը 3.98 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ (239.49 միլիոն դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս