Բաժիններ՝

ԱՄՆ կոնգրեսը մտադիր է մինչև հուլիսի վերջ ընդունել Մոլդովայի ինքնիշխանությանն աջակցող բանաձև

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսը մտադիր է մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում ընդունել Մոլդովայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցություն հայտնող բանաձև:

Այս մասին հայտնել է Մոլդովայի խորհրդարանի մամլո ծառայությունը, որի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարվել է Քիշնևում  Մոլդովայի խորհրդարանի փոխնախագահ Ադրիան Կանդուի ու ԱՄՆ կոնգրեսի պատվիրակության միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ամերիկյան պատվիրակությունը շնորհավորել է Մոլդովային՝ կապված ԵՄ-ի հետ ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացման հետ և հայտարարել է, որ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է հանրապետության եվրաինտեգրման ձգտումները:

Ադրիան Կանդուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ քաղաքական ու ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար: Կանդուի խոսքերով՝ Մոլդովան հետագայում նույնպես քաղաքական ու տնտեսական մակարդակներում կզգա ԱՄՆ-ի օգնության կարիքը՝ իր եվրոպական ուղին շարունակելու համար:

Կանդուն հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի վավերացումը Մոլդովային կտա զարգացման նոր մակարդակ: ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը Քիշնևում հանդիպել է նաև Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս