
Ադրբեջանի հետախուզական արբանյակը դուրս է բերվել Երկրի ուղեծիր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական Airbus Defence and Space ընկերությունը հունիսի 30-ին Երկրի ուղեծիր է դուրս բերել «Ազերկոսմոս» ընկերության արբանյակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը:
SPOT-7 արբանյակը նախատեսված է Երկրի մակերևույթի հետազոտման համար: Աբասովի խոսքերով՝ ներկայումս կողմերը բանակցում են արբանյակի ղեկավարումը «Ազերկոսմոսին» հանձնելու շուրջ:
Airbus Defence and Space-ի հաղորդմամբ՝ արբանյակի արձակումը հնարավորություն կտա ստանալ Երկրի մակերևույթի գերճշգրիտ և որակյալ նկարներ: Հետախուզական արբանյակը հաջողությամբ կարող է գործել առնվազն 10 տարի: