Բաժիններ՝

Գյուլենական դպրոցների փակման հերթը հասել է Նախիջևանին

Ադրբեջանական Virtualaz.org կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանում գործող թուրքական (գյուլենական) վարժարանների փակման հերթը հասել է Նախիջևանին: Այստեղ գործում է գյուլենական երեք դպրոց՝ Նախիջևանի, Շարուրի ու Օրդուբադի թուրքական վարժարանները:

Ինքնավար հանրապետության կրթական համակարգի հանձնաժողովներն այցելել են գյուլենական դպրոցներ (ինչպես որ իրականացվել է Բաքվում և մյուս շրջաններում) և հայտարարել, որ դրանք փակման ենթակա են: Որպես դրա վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 3-15-ը:

Նախորդ ամիս Ադրբեջանում փակվել էին SOCAR-ին կից գործող ավելի քան մեկ տասնյակ գյուլենական դպրոցներ: Ի տարբերություն դրանց՝ նախիջևանյան դպրոցներն ընդգրկված չեն եղել «Միջազգային կրթական կենտրոնի» կազմում, ինչի համար էլ դրանք խուսափել էին փակումից: 

Հիշեցնենք, որ ադրբեջանական Yeni Müsavat թերթը հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը գաղտնի համաձայնագիր են կնքել՝ ընդդեմ իրենց ընդդիմադիրների (այդ թվում նաև ընդդեմ գյուլենականների): 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս