
Վրաստանի խորհրդարանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի հուլիսի վերջին

Тбилисская неделя պորտալի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի հուլիսի վերջին: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեն:
Նա մանրամասնել է, որ Ասոցացման համաձայնագրի վավերացման հարցը պետք է դիտարկեն իրավական հարցերով հանձնաժողովը, արտաքին կապերի հանձնաժողովն ու եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովը: Խմալաձեն հավելել է, որ այդ ընթացակարգերից հետո վրացի օրենսդիրները կկարողանան քվեարկել տվյալ փաստաթղթի ընդունման օգտին:
Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացացման համաձայնագրի վավերացման գործընթացը ենթադրաբար կավարտվի մինչև աշուն: Վրաստանն ու ԵՄ-ն Ասոցացման համաձայնագիրը ստորագրել են հունիսի 27-ին: