Բաժիններ՝

21-րդ դարում աշխարհում չպետք է լինի մահապատիժ. Բան Կի Մուն

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ 21-րդ դարում աշխարհում չպետք է լինի մահապատիժ՝ ընդգծելով, որ աշխարհի 60 երկիր արդեն իսկ հրաժարվել է պատժի՝ այդ անմարդկային տեսակից.

«20 տարի առաջ ՄԱԿ-ի անդամ երկրների միայն մեկ քառորդն է արգելել մահապատիժը: Այսօր հինգ երկրից ավելի քան չորսը, մոտ 160 անդամ երկիր կա՛մ արգելել է մահապատիժը, կա՛մ էլ չի կիրառում նման պրակտիկա»:

Բան Կի Մունը հիշեցրել է 2007 թվականին ՄԱԿ ԳԱ-ի ընդունած բանաձևը, որում պետություններին կոչ էր արվել վերացնել մահապատիժը: Մունը հատուկ մտահոգություն է հայտնել այն հանցանքների դեպքում մահապատժի կիրառման համար, որոնք, միջազգային իրավունքի համաձայն, չեն կարող որակվել որպես առանձնակի ծանր:

Մունի խոսքերով՝ ներկա դրությամբ աշխարհի 14 երկրի օրենսդրություն թույլ է տալիս մահապատիժ կիրառել երեխաների հանդեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս