
Ինչո՞ւ է մարզպետարանի նախկին աշխատակիցը խեղդել իր կնոջը

tesankyun.am-ը գրում է. Հունիսի 27-ի երեկոյան Իջեւան քաղաքում 1951թ. ծնված Ռադիկ Գաբրիելյանն իր տանը խեղդամահ է արել կնոջը՝1952թ. ծնված Ջուլիետա Եղիշյանին: Նշենք, որ Ռ. Գաբրիելյանը1990-ական թվականների երկրորդ կեսին եղել է Տավուշի մարզպետարանի աշխատող:
Ջուլիետա Եղիշյանը Իջեւան քաղաքի թիվ 4 դպրոցում դասավանդել է ֆրանսերեն լեզու, նա քաղցկեղով հիվանդ էր: Հունիսի 29-ին կայացել է նրա հուղարկավորությունը:
Կայքի տեղեկություններով՝ ամուսինների միջեւ հարաբերությունները լարված են եղել:Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ այդ օրը Ռադիկը կնոջից պահանջել է ճաշ պատրաստել, կինը հրաժարվել է: Կնոջը խեղդելուց հետ Ռ. Գաբրիելյանը զղջացել է: Նա ձերբակալված է: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (ՙ«Սպանություն»):