Բաժիններ՝

«Բ» պլան, ռազմական դրություն, նոր տիպի պատերազմ. Պորոշենկոյի հաջորդ քայլերը

Obozrevatel.com-ի փոխանցմամբ՝ Դոնբասի ահաբեկիչները չեն համաձայնվել Ուկրաինայի իշխանությունների խաղաղության պլանին, ինչի համար էլ հակաահաբեկչական գործողության ուժերն անցում են կատարում «Բ» պլանին: Այս մասին երեկ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Լրատվամիջոցի աղբյուրի խոսքերով՝ Պորոշենկոն հայտարարել է, որ հրադադարն ու բանակցություններն արդյունք չեն տվել, ինչի համար էլ Ուկրաինայի իշխանությունները երկրի արևելքում կարգուկանոն հաստատելու համար Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում մտցնում են ռազմական դրություն և սկսում են հակաահաբեկչական ակտիվ գործողություններ:

Պորոշենկոյի խոսքերով՝ դա կլինի նոր տիպի պատերազմ, հակաահաբեկչական գործողության ուժերը չեն վարի զանգվածային ռազմական գործողություններ և այնուամենայնիվ ահաբեկիչները կկրեն զանգվածային կորուստներ: Պորոշենկոն նաև դժգոհություն է հայտնել կառավարության գործունեությունից՝ հավելելով, որ սպասվում են կադրային լուրջ փոփոխություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031