
Փակ խորհրդակցություն՝ կառավարությունում. «Ժողովուրդ»

«Շաբաթ օրը ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել շտապ խորհրդակցություն, որին մասնակցել են ոչ միայն նախարարները, այլև՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Խորհրդակցությունը փակ է եղել և որևէ մանրամասն չի հաղորդվում, սակայն սեփական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ քննարկվել են էլեկտրաէներգայի սակագների բարձրացման հարցն ու դրա հետևանքով ստեղծվելիք վիճակը:
Մասնավորապես, խոսվել է, թե կառավարությունն ինչպես կարող է ազդել սակագների բարձրացման վրա: Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել կառավարությունից, թե ինչ փակ նիստ է եղել, լրատվական ծառայությունից ընդամենը չհերքեցին լուրը: Սակայն պարզ է, որ գործադիրում անհանգստացած են թե՛ այսօր սպասվելիք զանգվածային ակցիայից, թե՛ էլէներգիայի թանկացումների հետ կապված հետագա զարգացումներից ու ընդվզումներից»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։