Բաժիններ՝

Պորոշենկոն Քերիին, Մերկելին ու Օլանդին իրազեկել է հրադադարի ժամկետի սպառվելու մասին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:

Հեռախոսազրույցների ժամանակ Պորոշենկոն միջազգային գործընկերներին իրազեկել է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նիստում որոշվել է կասեցնել Դոնբասում միակողմանիորեն հաստատված հրադադարի ռեժիմը.

«Ուկրաինական կողմն 10 օր անընդմեջ լիովին կատարել է ստանձնած պարտավորությունները և հավատարիմ է եղել միակողմանիորեն մտցրած հրադադարի ռեժիմին, ինչի համար վճարել է տասնյակ կյանքերով»: Պորոշենկոն հայտնել է այն պայմանները, որոնց դեպքում Ուկրաինան պատրաստ է սկսել քաղաքական բանակցություններ՝ Դոնբասում խաղաղության պլանի իրագործման համար:

Պորոշենկոն Դոնբասում հրադադարի ռեժիմը միակողմանիորեն հաստատելու մասին հայտարարել էր հունիսի 20-ին: Այն սահմանվել էր 7 օրով, ապա և երկարաձգվել էր ևս երեք օրով: Երեկ ժամը 22.00-ին ավարտվել է հրադադարի ռեժիմի տասնօրյա ժամկետը: Հրադադարի ռեժիմի կասեցումը նշանակում է հակաահաբեկչական գործողության վերսկսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031