Իրանի պաշտպանության նախարարը կոչ է արել պատժել Սիրիայում ու Իրաքում գործող ISIL-ի զինյալներին

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հուսեին Դեհգհանը կոչ է արել պատժել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (ISIL) խմբավորման զինյալներին:

«ISIL-ն ահաբեկչական կազմակերպություն է, և նրա կողմնակիցները պետք է արդարացի պատիժ կրեն որպես ռազմական հանցագործներ: Այն ամենը, ինչ նրանք արեցին նախ Սիրիայում, ապա նաև Իրաքում, ամբողջովին ընկնում է ռազմական հանցանքներ հասկացության տակ»:

Դեհգհանի խոսքերով՝ ավազակներին անխուսափելիորեն սպասվում է Իրաքի բռնապետ Սադդամ Հուսեյնի ճակատագիրը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ISIL-ը Սիրիայում ու Իրաքում իր վերահսկած տարածքներում հայտարարել էր «Իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին: Հայտարարվել էր նաև, որ կրճատվել է ISIL-ի անունը՝ «Իսլամական պետություն»: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031