Թուրքիան հանդես է գալիս Իրաքի ամբողջականության պահպանման օգտին. Արընչ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան հանդես է գալիս Իրաքի ամբողջականության պահպանման օգտին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը:

Նրա խոսքերով՝ Թուրքիան կողմ է, որ Քիրքուք քաղաքը, ուր առկա են նավթի խոշոր պաշարներ, ունենա հատուկ կարգավիճակ և որ բնական այդ պաշարներից օգտվի ողջ բնակչությունը (քրդեր, արաբներ, թուրքմեններ):

Սրանից առաջ հաղորդվել էր Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ իրենք մտադիր են հանրաքվե անցկացնել Քիրքուքի կարգավիճակի շուրջ: Բարզանին հիշեցրել էր, որ Իրաքի օրենսդրության համաձայն այդ հանրաքվեն պետք է անցկացվեր դեռևս 2007 թվականին, սակայն դա տեղի չի ունեցել քաղաքական դրդապատճառներով:

Հիշեցնենք, որ սրանից առաջ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հուսեին Չելիքը Financial Times թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում քրդական անկախ պետության հռչակումը նախկինի նման չի մտահոգում Թուրքիայի իշխանություններին:

Տեսանյութեր

Լրահոս