Բաժիններ՝

ԱՄՆ-ն Իրաք է ուղարկել ռազմական խորհրդատուներ, ուղղաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանգստյան օրերին ԱՄՆ-ից Իրաք է ժամանել ևս 200 զինվորական: Մոտ ժամանակներս ևս 100 զինվորական կուղարկվի Բաղդադ: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը Իրաք է ուղարկել նաև ուղղաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր: Սրանից առաջ էլ ԱՄՆ-ն Իրաք էր ուղարկել ևս 300 ռազմական խորհրդատու:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Իրաքը Ռուսաստանից ստացել էր մարտական ինքնաթիռների առաջին խմբաքանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031