Իլհամ Ալիևը հաստատել է Իրանի հետ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու մասին պայմանագիրը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հաստատել է Իրանի ու Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրը, որն առնչվում է (Նախիջևանում) «Օրդուբադ» և «Մարազադ» հիդրոէլեկտրակայանների կառուցմանն ու շահագործմանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի ապրիլին, Թեհրանում:
Իլհամ Ալիևի իրանական այցի շրջանակներում Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար Շահին Մուսթաֆաևն ու Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանն ապրիլի 9-ին ստորագրել են «Օրդուբադ» և «Մարազադ» հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման մասին միջկառավարական համաձայնագիրը: