Բաժիններ՝

Մաքսային միությունում ժանյակավոր ներքնազգեստի դեֆիցիտ չի լինի. ԵՏՀ

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` «Թեթեւ արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի անցումային փուլի ավարտի հետ կապված Մաքսային միությունում ժանյակավոր ներքնազգեստի դեֆիցիտ չի առաջանա: Այդ մասին գործակալությանն ասել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

«Մինչ այժմ կանայք ոչ մի բանում չեն զրկվել, եւ տեխկանոնակարգը ներքնազգեստի հարցում նրանց վիճակը չի բարդացնի»,-հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման եւ հավատարմագրման դեպարտամենտի տնօրեն Վասիլի Բոյցովը:

Նա նշել է, որ սպառողների մտահոգությունները` ժանյակավոր ներքնազգեստի անհետացման հետ կապված, անհիմն են: «Ցանկացած ընդունված նորմատիվ կարող է փոխվել, եթե լուրջ, հիմնավորված առաջարկություններ լինեն»,-ասել է Բոյցովը:

Մաքսային միության «Թեթեւ արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» տեխկանոնակարգը, որով արգելվում էր նայլոնե եւ սինթետիկ այլ գործվածքներից ներքնազգեստի արտադրությունը, ուժի մեջ էր մտել 2012 հուլիսի 1 –ին, սակայն մինչեւ 2014 հուլիսի 1 –ը թույլատրվել էր արտադրությունը` նախապես տրամադրված սերտիֆիկատների հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031