Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ-ի հարցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հանդիպել է երկրում գտնվողՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև կապերը կրում են ռազմավարական բնույթ:

Մամեդյարովն ընդգծել է, որ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու ուղիները: Նա հավելել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը.

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է: Ստեղծված ստատուս-քվոն անընդունելի է: Մենք քննարկել ենք խնդիրը մեռյալ կետից առաջ շարժելու եղանակները»:

Մամեդյարովի խոսքերով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Մերձավոր Արևելքի ու Ուկրաինայի դեպքերը, և Սերգեյ Լավրովը ներկայացրել է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը:

Տեսանյութեր

Լրահոս