Սոնա Ասատրյան. Ինձ համար այնքան մեկ է այդ մեղադրանքը
Աֆրիկյանների շենքի պահպանման համար պայքարող ակտիվիստ Սոնա Ասատրյանը, ինչպես հայտնի է՝ նախօրեին փորձել էր դանակով պատռել շենքի վրա փակցված պաստառը, բերման էր ենթարկվել ոստիկանություն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրասվում նրա դեմ Աֆրիկյանների ակումբի շենքի պաստառը դանակով պատռել:
168.am-ի հետ զրույցում Սոնան ասաց, որ իր գործը հետաքննության փուլում է, 10 օրվա ընթացքում իրեն զեկուցագիր կուղարկեն, և հնարավոր է՝ իրեն տուգանքի ենթարկեն: «Ինձ համար այնքան մեկ է հիմա այդ մեղադրանքը, որովհետեւ այստեղ ավելի հրատապ հարցեր կան լուծելու. արդեն քանդում են շենքը: Երեք քար հանել են արդեն…,- ասաց նա,- Քանի որ առանց թույլտվության սկսել էին քանդել, դրա համար էի պաստառը դանակով փորձում պատռել»:
Հարցին՝ արդյոք հասցրեցի՞ր վնասել պաստառը, նա պատասխանեց. «Մի քիչ պատռեցի, բայց ընդհանուր չհաջողվեց…»:
Լուսանկարը՝ news.am