Բաժիններ՝

Ինչու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագիծը հանրային քննարկման չի դրվել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բազմիցս խոստացել էր հանրության հետ քննարկել պարտադիր կուտակային բաղադրիչում կատարվելիք փոփոխությունները: Այնուամենայնիվ, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագիծն առանց հանրային քննարկման դրվելու, ներառվել է այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:

Ինչո՞ւ օրինագիծն առանց հանրության հետ քննարկելու բերվեց խորհրդարան: 168.am-ի այս հարցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, թե հիմա արտահերթ նիստով է քննարկվում: Թե ինչո՞ւ նախօրոք չի քննարկվել, քանի որ հիմա հանրությունը բողոքում է դրա դեմ, նախարարը նշեց, թե անցած 6 ամիսը կամ 1 տարին քննարկում են:

Մեր հարցին՝ աշխատանքային խմբի հետ քննարկումը, այն էլ երբ խմբի անդամները դեմ են եղել կառավարության առաջարկներին, բավարա՞ր է համարում, Ա.Ասատրյանը պատասխանեց. «Միշտ էլ քնարկումները բավարար չեն»:

Նկատենք, որ թեև ԱԺ արտահերթ նիստն արդեն սկսվել է, սակայն մինչև հիմա կուտակայինի վերաբերյալ օրինագիծը չի տրամադրվել պատգամավորներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս