Բաժիններ՝

Պորոշենկոն փոխում է Պուտինին վիրավորած արտգործնախարարի պաշտոնակատարին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի դիտարկմանն է ներկայացրել երկրի արտգործնախարարի պաշտոնում Պավել Կլիմկինի նշանակման հարցը: Կլիմկինը 2012 թվականի հունիսից զբաղեցնում է Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը:

Ուկրաինայի Սահմանդրության համաձայն, երկրի նախագահը Գերագույն ռադային է ներկայացնում արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների թեկնածությունները: Պորոշենկոն միաժամանակ գրանցել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատարի պաշտոնից Անդրեյ Դեշչիցայի ազատման մասին որոշման նախագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30