Իրանի ու Մեծ Բրիտանիայի միջև դեսպանների փոխանակման հարցը չի գտնվում օրակարգում. Ռավանչի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում դեսպանների մակարդակին վերադարձ կատարելու պլաններ դեռ չկան օրակարգում: Այս մասին Վիեննայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ Ռավանչին:

Սրանից առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, որ հանգամանքները թույլ են տալիս խոսել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատանքները վերսկսելու մասին:

Ռավանչին ընդգծել է, որ ներկա դրությամբ Թեհրանի ու Լոնդոնի միջև հարաբերությունները գտնվում են գործերի հավատարմակատարների մակարդակի վրա, և օրակարգում չի գտնվում երկու երկրների միջև դեսպանների փոխանակումը:

Ռավանչին հավելել է, որ Շվեդիան այլևս չի ներկայացնում երկրում Մեծ Բրիտանիայի շահերը. «Չնայած նրան, որ Լոնդոնում Իրանի դեսպանատունն արդեն իսկ վերականգնել է իր աշխատանքը. «Թեհրանում բրիտանական դիվանագիտական առաքելությունը պահանջում է ավելի շատ ժամանակ՝ աշխատանքը վերսկսելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս