Ադրբեջանը Google-ին մեղադրել է իր նկատմամբ հերթական «սադրանքը» թույլ տալու մեջ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Google որոնողական համակարգի Google maps քարտեզում հունիսի 18-ից Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից տարածքները պատկերվել են որպես «Լեռնային Ղարաբաղ Արցախի հանրապետություն»:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԳԱԱ Սեյսմոլոգիայի ծառայությունը, որը դա որակել է որպես «Ադրբեջանի հանդեպ հերթական սադրանք»՝ հավելելով, որ «Ադրբեջանի հանդեպ նմանատիպ սադրանքները» հարուցում են իրենց լուրջ մտահոգությունը: Ընդգծվել է, որ Google-ը պարբերաբար նման «սադրանքներ» է թույլ տալիս Ադրբեջանի հանդեպ:

Տեսանյութեր

Լրահոս