Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ կապերի հեռանկարները

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին ու «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինին:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում ռուս-ադրբեջանական կապերին առնչվող հարցերի շուրջ:

Հանդիպման ժամանակ Հասանովն ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ու փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված գործունեությունը՝ հատկապես կարևորելով տարածաշրջանային անվտանգության հարցում երկու երկրների ներդրումը:

Խոսելով տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակի մասին՝ Հասանովը հիշատակել է Ղարաբաղյան հակամարտությունը: Ռուս հյուրերն իրենց հերթին հայտարարել են, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցությունն ունի մեծ հեռանկարներ տարբեր ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30