Էրդողանը քաղաքական իմաստ չի տեսնում՝ ընդդիմության կողմից Իհսանօղլուի թեկնածությունն առաջադրելու համար
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ընդդիմության կողմից առաջիկա նախագահական ընտրություններում Էքմելեդիին Իհսանօղլուի առաջադրումը, ով երկար տարիներ հանդիսացել է Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) ղեկավար:
Էրդողանը հայտարարել է, որ քաղաքական իմաստ չի տեսնում Իսհանօղլուի թեկնածության առաջադրման կապակցությամբ: Էրդողանի խոսքերով՝ Էքմելեդդին Իսհանօղլուն նախագահական ընտրությունների համար չունի քաղաքական հիմք: Էրդողանը նկատել է, որ թուրք ժողովուրդն իր վերջնական որոշումը կտա օգոստոսի 10-ին: