ԱԺ-ում քննարկվում է գույքի արգելադրման պայմաններին վերաբերող օրինագիծը
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ անել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում և պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի գույքի արգելադրում կատարելու դեպքում այն տարածվի այնքան մասի վրա, որքան կազմում է պարտավորությունը: Հարցն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՍԴ-ի որոշում կա այս հարցի վերաբերյալ: Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ չի արգելադրումն արվում դատական ակտի հիման վրա, այլապես հարկային մարմնին տրվում են գերլիազորություններ և նաև դատական մարմինների որոշ լիազորություններ:
«Տվյալ հարցը այլ օրենսդրական նախաձեռնության է ենթակա: Այս հարցը, որ դեռևս ԱԺ-ում էր 3-4 ամիս, վերաբերում է միայն հարկային հարցերին: Ձեր բաձրացրած հարցը քննարկվում է կառավարությունում և այլ օրենսդրական նախաձեռնության տեսքով կներկայացվի ԱԺ»- պատասխանեց Ճշմարիտյանը: