
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի արտաքին քաղաքականության այլ ուղղությունների, ինչպես նաև՝ հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին:
Երկրի ղեկավարը կարևորել է նման հանդիպումները` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները և մեր համատեղ քայլերը: