
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` մայիսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Նարեկ Մարկոսյանը, վարելով Volkswagen մակնիշի 32 ԼԼ 837 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բազմաբերդ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վթարի հետևանքով վարորդ Ն. Մարկոսյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Ինգա Մուկուչյանը, 26-ամյա Հայկ Գասպարյանը և 24-ամյա Իրինա Հարությունյանը քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն: Հիվանդանոցի ճանապարհին Ի . Հարությունյանը մահացել է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: