Բաժիններ՝

Մայիսին արձանագրվել է 0.8% գնանկում

2014թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, ծառայությունների սակագները՝ 0.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3% գնաճ:

Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ 2014թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2%, ինչը 0.4 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.6%):

2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`101.9%, ոչ պարենային ապրանքներինը` 102.0%, ծառայությունների սակագներինը` 107.8%, իսկ հունվար-մայիսին 2013թ. հունվար-մայիսի համեմատ` համապատասխանաբար 104.4%, 102.8, 102.6 և 108.5%:

Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները նվազել են 1.2-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում), իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.8%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս