Ռուսաստանն այս ճանապարհով կկարողանա իրականացնել իր վաղեմի նպատակը` զինված ներկայություն ապահովել ղարաբաղաադրբեջանական հակամարտության շփման գծում:
Նախաճաշը հատկապես կարեւոր է կանանց համար, քանի որ ոչ ճիշտ նախաճաշը բացասաբար է անդրադառնում առողջության վրա, առաջացնում մաշկի, եղունգների, մազերի եւ ներքին օրգանների հետ կապված խնդիրներ:
shamshyan.com-ի փոխանցմամբ` մայիսի 30-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 23 ԼՍ 563 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 20 VV 777 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածով ընթացող […]
Հայաստանի համար գերագույն առաջնահերթություն է մնում ռազմական եւ էներգետիկ անվտանգությունը, որի գլխավոր, հնարավոր է` միակ երաշխավորը Ռուսաստանն է: Եւ հազիվ թե կասկածներ լինեն այն առումով, որ հենց Մոսկվան է որոշում ինտեգրացիայի այն անտեսանելի արագությունը, որով Երեւանը ձգտում է անդամակցել սկզբում Մաքսային, հետո` Եվրասիական միությանը:
Պասիվ ապրելակերպը հիմնականում գրասենյակային աշխատողների համար իսկական դժբախտություն է, բայց պայքարել այս ամենի դեմ, իհարկե, հնարավոր է:
Դիվանագիտության մեջ պահեր կան, երբ հրապարակային հայտարարություններն արվում են ինչ-որ պահից հետո, երբ ամեն ինչ պարզ է: Ես կարծում եմ, որ դեռ քննարկման խնդիրներ կան:
Ամերիկյան Hagerty ապահովագրական ընկերությունը հրապարակել է 2014 թվականին թողարկված այն 10 ավտոմեքենաների ցանկը, որոնք տարիներ անց կարող են համարվել անտիկվարիատ և բազմապետկել իրենց արժեքը։
Ես չեմ սիրում եթե-ներով խոսել, մանավանդ որ, չեմ կարծում, որ նման զարգացումն իրական է: Աստված չանի, որ նման զարգացում լինի, բայց եթե հանկարծ նման զարգացում լինի, մենք հանդես կգանք համապատասխան գնահատականով: Դրանից հետո մենք նայելու ենք հասարակության արձագանքին, հետևելու ենք, թե որքանով է հասարակությունն այդ հնարավորությունը դիտում որպես վտանգ սեփական երկրի անկախությանը և ԼՂՀ անվտանգությանը, և եթե հասարակության գոնե 20 տոկոսը դա իրապես զգում է և ըմբոստանում է դրա դեմ, մենք, իհարկե, որոշակի գործընթացներ կնախաձեռնենք:
Հաղարծին գյուղում կատարված գողությունների հետքերով:
Մեր այն հարցին, թե անդամակցության այդ պայմանը միայն Արցախի՞ն է վերաբերում, թե՞ նաև Ղրիմին, և եթե այո, ապա ինչու՞, ՌԴ ԱԳՆ ծառայությունից պատասխանել են, որ այդ հարցով պետք է դիմել Ղազախստանի ԱԳՆ-ին:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի օգնական Էդվարդ Ստեփանյանին և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատակից Կարեն Նադոյանին 2014 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը գործուղել Հաագա (Նիդերլանդների Թագավորություն)` Արժույթի միջազգային հիմնադրամի / Համաշխարհային բանկի կառավարիչների և փոխկառավարիչների խորհրդի համաժողովի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Այսօր՝ մայիսի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.31 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.06%-ով։
«Փոքր տղան՝ Արմանը, ասում է, որ մեծանա, հորը սպանելու է։ Ինչո՞ւ պիտի 5 տարեկան երեխան տենց բան մտածի, ասի»,- ասել է նա։
Սոչիի իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողը` սրճարանում:
Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Շաբոյանը:
Ամռանը նախատեսվում է հավաք Վրաստանում, որտեղ մենք կանցկացնենք նաև ընկերական հանդիպումներ Վրաստանի հավաքականի հետ: Այսօր ստացել ենք ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու առաջարկ՝ ռուսական «Միտիշի» թիմից, որը բավականին ուժեղ մրցակից է: Կփորձենք հնարավորինս հագեցած անցկացնել այս ժամանակահատվածը, որպեզի մինչև Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը թիմը լիովին պատրաստ լինի:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանի մոտակայքից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Վալերի Ա.-ին:
87-ամյա ծերունու հոգեպահուստ 400.000 դրամը գողացողը հարևանն էր:
ԼՂՀ ազգային ժողովի այսօիրվա նիստում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը ներկայացրեց 2014թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը։
Շարունակվում է նաև «Երկկողմանի ծնողազուրկ պատանին երազում է դառնալ հրաձիգ, որ պաշտպանի հայրենիքը (video)» տեսանյութի արձագանքները։
Սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը դեռ չի դադարեցրել հացադուլը:
Անդրադառնալով երեկ Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահի հայտարարության մասին հարցին՝ ԱԺ նախագահը նկատեց, որ պետք է տարբերակել որոշակի նպատակներով արված դիվանագիտական, հրապարակային հայտարարությունները բուն բանակցություններից: Ըստ Գալուստ Սահակյանի՝ Նազարբաևն իր խոսքերով փորձում էր նպատակաուղղված վերաբերմունք դրսևորել իր ադրբեջանցի գործընկերոջ հանդեպ։ Խորհրդարանի խոսնակը շեշտեց նաև, որ Լեռնային Ղարաբաղը մեզ համար ամենակարևոր հարցն է։
Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ` 1968 թ. ծնված Վարդան Ռ.-ի տան ննջասենյակից հայտնաբերվել և առգրավվել է գաղտնի փականով դանակ:
Ծայրահեղ թշվառության, աղքատության ու հուսահատության խորհրդանիշն է դարձել ժամանակավոր կոչվող տնակը, որն հազարավոր ընտանիքների համար տարիներ շարունակ եւ, թերեւս, դեռ երկար ժամանակ, լինելու է հիմնական բնակատեղի:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արմեն Գևորգյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Առաջիկայում քննիչի որոշմամբ փոփոխվելու է Վերնիսաժի կրակոցների հեղինակ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանի խափանման միջոցը:
Մայիսի 28-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 41 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է:
168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին` մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Աստանայի նիստի ժամանակ չի արձագանքել Ղազախստանի նախագահ Նազարբաևի դիտարկմանը:
Մայիսի 30-ին առավելապես լեռնային շրջաններում, հունիսի 1-4-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր ասել է, որ թեեւ 2014 թվականը գյուղատնտեսության համար դժվար տարի է, սակայն այն սակավաջուր չի կարելի անվանել: Այս մասին գրում է Banks.am-ը։