Բաժիններ՝

Անաստաս Միկոյանի թոռ. «Ստաս Նամինը լիազորված չէ խոսել մեր ընտանիքի անունից». aravot.am

«Առավոտը» էլեկտրոնային փոստով ստացել է հետեւյալ նամակը, որի առիթն Անաստաս Միկոյանի թոռան՝ Ստաս Նամինի «Հայկական ժամանակ» օրաթերթին տված գնահատականն էր, որը մեջբերվել է նաեւ մեր կայքում: Հիշեցնենք, որ Երեւանում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու ավագանու որոշման առնչությամբ Ստաս Նամինն ասել էր. «Սկզբունքորեն դեմ եմ որեւէ հուշարձանի կանգնեցմանը։ Ես կարծում եմ, որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքում, այլ ոչ մարմարի, գրանիտի կամ բրոնզի մեջ»: Անաստաս Միկոյանի մյուսը թոռը՝ Վլադիմիր Միկոյանը, որը կողմ է արձանի տեղադրմանը՝ նամակում գրել է.

«Հարգելի խմբագրություն, Կցանկանայի տեղեկացնել Ձեզ, որ Անաստաս Իվանի Միկոյանն ունի 8 թոռ և 8 թոռնուհի: Ձեր կողմից մեջբերված Ստաս Նամինը նրանցից միայն մեկն է և նույնիսկ Անաստաս Միկոյանի ամենաավագ թոռը չէ: Առավել եւս, որ նա նախընտրում է կրել հորինված ազգանուն: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է Ձեր խմբագրությունը նրան ընտրել, որպես Միկոյանների ընտանիքի ձայն: Այս պարագայում կարևոր չէ, թե որտեղ, ում և ինչով է նա հայտնի: Չեմ մեջբերի ռուսական հայտնի ասացվածքն այն մասին, թե ընտանիքն առանց ինչ չի լինում: Երևում է, որ մերն էլ բացառություն չէ: Հավաստիացնում եմ Ձեզ, որ Ս. Նամինը լիազորված չէ մեր ընտանիքի անունից խոսել, նա արտահայտում է բացառապես անձնական կարծիք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս