
Դավիթ Հարությունյան. Բավական է մեզ խայտառակ անեք բոլորի մոտ

«Հետաքրքիր է, թե ինչ է մտածում իշխանությունը, երբ ամեն տեղ հանդիպում է զրկանքների, երբ ամեն տեղ նկատվում է արհամարհանք մեր պետության նկատմամբ:
Ձախողումները թե՛ քաղաքականության, թե՛ դիվանագիտության մեջ երբեմն ներելի են, սակայն կարող են ունենալ անդառնալի կորուստ: Իսկ մեզ մոտ ձախողումները ունեն մշտական, շարունակական, արդեն ավանդական բնույթ: Իշխանության վարած արտաքին և ներքին քաղաքականությունն ամեն տեղ հանդիպում է պատնեշների:
Վառ օրինակը Նազարբաևի արած հայտարարությունը: Հարգելի՛ իշխանություն, քաղաքականությունն ու դիվանագիտությունը միայն խոսքով չի իրականացվում: Միայն ելույթ ունենալը, մեծ-մեծ խոսելն ու պարծենալը չի նշանակում, որ Դուք երկիր եք կառավարում:
Մինչև բանակցությունների սեղան նստելը, մինչև ելույթ ունենալը պետք է ամբողջ քաղաքական և դիվանագիտական ապարատը տևական ժամանակ քրտնաջան աշխատի, այլ ոչ թե քամի փչի: Նմանօրիանակ ձախողումներն արդեն գետնին են հավասարեցրել մեր երկրի հեղինակությունը: Արդեն Նազարբաևներն ու Ալիևները ու նմանատիպ <<երևույթները>> ինչ կցանկանան կասեն, ինչ հայտարարություններով կցանկական հանդես կգան, քանի որ շատ լավ գիտեն, որ չեն ստանա որևէ համապատասխան քայլ, այլ՝ ձայն բարբառո հանապատի:
Բավական է մեզ խայտառակ անեք բոլորի մոտ: Հաշվի առեք, որ հանդես չեք գալիս միայն ձեր անունից, այլ ներկայացնում եք պետություն, ժողովուրդ, այ ոչ թե ամբոխ կամ վայրի ցեղ, որ ինչպես ուզեք, այնպես էլ խաղաք մեր անվան հետ»:
«Լիբերալ Ժողովրդական» կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյան