
Դոլարի միջին փոխարժեքը շաբաթվա վերջին՝ 413.5 դրամ

Այսօր՝ մայիսի 31-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.5 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.19 դրամով կամ 0.05%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 412 դրամ, վաճառքինը՝ 415 դրամ։