Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2014 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների հաշվետվությունների ներկայացումը:
ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստանում է, որ գործունեություն պետք է ծավալի «ի բարօրություն ժողովրդի եւ տնտեսության»:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ-ի ղեկավար Միխայիլ Օխենդովսկին:
Վլադիմիր Պուտինն ու Շերոն Սթոունն անձամբ հանդիպել են 2010 թվականի դեկտեմբերի 10-ին:
Դատարանում Ս. Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը միջնորդեց նաև որպես երրորդ անձ ներգրավվել Անուշավան Առուշանանին: Ս. Խաչատրյանի կողմից վիճարկվող, «Առավոտ» օրաթերթում հրապարակված նյութում Սամվել Հարությունյանը նշել է, թե նախկին մարզպետը հրազենային կրակոցով վիրավորել է Ա. Առուշանյանին:
Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո սկսեցին և նոր վարչապետի նշանակումից հետո շարունակում են տարվել վարչապետի անձի շուրջ նեղմիտ և գավառական սպեկուլյացիաներ:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում ապրիլի 8-ից 11-ը ամփոփվեցին 2014 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ գործունեության արդյունքները: Տարածքային ստորաբաժանումների պետերը ներկայացրին գրանցված եւ դեռեւս չբացահայտված հանցագործությունները, դրանց բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
Ապրիլի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը։
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:
Արդեն երեք տարուց ավել է, ինչ «Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն (ապրանքային նշանը` 365 Wines, այսուհետեւ` Ընկերություն) վիճարկում է հայկական շուկայում իր մտավոր սեփականությունն հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը:
Ես ուղիղ զուգահեռներ չէի անցկացնի Ղրիմի իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղում ու Մերձդնեստրում տիրող իրավիճակների միջև:
Ուկրաինան մահացու վտանգի մեջ է, և բոլոր հայրենասերները պետք է գործեն անհապաղ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, լեփ-լեցուն դահլիճում ապրիլի 10-ին և 11-ին շարունակվեց փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դռնբաց դատական նիստը:
«Հայաստանի առաջին նախագահի ցանկացած հարցազրույց, իհարկե, ուշագրավ է, հետաքրքիր և սպասվում է հասարակության կողմից, նա շատ հմուտ քաղաքական գործիչ է, ով մեր ժողովրդին տարել է դեպի անկախացում: Գնահատականներ կան, որոնց հետ երբևէ չեմ կարող համաձայնել… Կա տերմինների սխալ օգտագործում. «արևմտամետ» ասելու մեջ մեծ հաշվով խնդիր չեմ տեսնում, բայց դա պիտակավորման փորձ է
Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է ապրիլի 15-ից մարզերում սկսել ցրտահարությունից տուժած տնտեսություններին սերմացուի բաշխման աշխատանքները։
ՀՀ նախագահի և Հայաստանի իշխող` Հանրապետական կուսակցության կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է, որ ունեցած մեծ փորձառությունն ու քաղաքական գործչի լավ համբավը լավագույնս կարող եք ծառայացնել Հայաստանի առջև ծառացած կենսական խնդիրների լուծմանը: Վստահ եմ, որ Ձեր վարչապետական գործունեությունը լինելու է արդյունավետ ու արգասավոր և այն իր կարևոր սլաքներից մեկով ուղղված կմնա ի բարօրություն Արցախի:
Վստահեցվում է, որ Նեթանյահուի ռուսական այցի չեղյալ հայտարարումը կապված է Ուկրաինայի ճգնաժամի հետ:
«Քիչ առաջ այցելեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Որպես հայ քրիստոնյա ինձ համար կարևոր էր ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ստանալ Վեհափառի հայրապետական օրհնությունը»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Հայկ Ղարագյոզյանի կողմից քաղաքացի Ռիփսիկ Մանուկյանին ծեծելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քաղաքը մի քանի ամիս գտնվել է պաշարման մեջ և վերահսկվել է իսլամական «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալների հարձակմանը:
Հանդիպումը տեղի է ունեցել Իրանի պաշտպանության նախարարությունում:
«Ակնհայտ է նաև, որ ԲՀԿ-ն այդքան սուր չի կարող ընդունել Հովիկ Աբրահամյանի պարագան, և ավելին` Հովիկ Աբրահամյանն ընդունելի ֆիգուր է ԲՀԿ-ի ղեկավարության համար: Այդ առումով` կարելի է ասել, որ գտնվել է կոմպրոմիս` կողմերի համար ընդունելի թեկնածուի իմաստով:
Ընդգծվում է, որ սա ԱՄՆ-ի դեսպանի կողմից իշխող կուսակցության շտաբ-բնակարան այցելելու առաջին դեպքն է վերջին 10 ամսվա համար:
Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար նշանակվելու մասին տեղեկատվության հայտնվելուց հետո, ԱԺ-ում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով պետք է փոխարինի նրան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի և ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնում:
Ապրիլի 13-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են դիմել 1964 թ. ծնված Կարինե Մ.-ն, 2005 թ. ծնված Աննա Թ.-ն, 1991 թ. ծնված Ծաղկանուշ Ե.-ն և 1984 թ. ծնված Հարություն Հ.-ն:
Խոսքը մասնավորապես գնում է պատժամիջոցների երրորդ՝ տնտեսական, փուլին անցում կատարելու մասին:
Պլանավորված է, որ այցի ընթացքում իսրայելական պատվիրակությունը հանդիպելու է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ:
Ես ապշեցուցիչ նմանություն եմ տեսում մի քանի շաբաթ առաջ Ղրիմում տեղի ունեցածի և ներկայումս արևելքում տեղի ունեցող դեպքերի միջև:
ԿՀՎ-ի ներկայացուցիչը սակայն չի մանրամասնել, թե արդյոք Բրենանը մեկնե՞լ է Կիև, թե՞ ոչ:
Բերդավանի 33-ամյա բնակիչ Նազելի Աթոյանը վառել է անկողինը, սպառնացել վառել իրենց տունը: Նոյեմբերյանցի փրկարարները հանգցրել են կրակը, վառված անկողինը տնից դուրս բերել: