Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինը լրջորեն տարվել է Շերոն Սթոունով. Bild

Գերմանական Bild թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն առաջին ամիսը չէ, որ ջերմ (կրակոտ) հաղորդագրություններ է ուղարկում հոլիվուդյան հայտնի կինոդերասանուհի, «Հիմնական բնազդ» էրոտիկ թրիլերում գլխավոր հերոսուհուն մարմնավորած Շերոն Սթոունի հեռախոսահամարին:

Այս մասին թերթին հայտնել է Շերոն Սթոունի ընկերուհին, ով չի ցանկացել հրապարակել իր անունը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի նախագահի ուշադրությունը գրավել է 56-ամյա աստղի ինքնասիրությունը, սակայն Սթոունը Պուտինին չի համարում «հատուկ սեքսուալ»:

Վլադիմիր Պուտինն ու Շերոն Սթոունն անձամբ հանդիպել են 2010 թվականի դեկտեմբերի 10-ին՝ բարեգործական երեկոյի ժամանակ, որը նվիրված է եղել քաղցկեղով հիվանդների համար գումար հավաքելուն: Այդ միջոցառմանը մասնակցել են նաև Ժերար Դեպարդիեն ու Միկի Ռուրկը:

Վլադիմիր Պուտինը տվյալ ժամանակ հանդիսացել է Ռուսաստանի վարչապետ: Վլադիմիր Պուտինը նախորդ տարվա հունիսին հրապարակավ հայտարարել էր, որ Լյուդմիլա Պուտինայի հետ իր ամուսնությանը վերջ է դրվել: Այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել պաշտոնական ամուսնալուծությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս