Ներկա դրությամբ Գյուլենի դեմ չի հարուցվել քրեական գործ, ինչի համար էլ անհնար է նրա արտահանձնումը:
Ներկայումս էսկադրոնային ականակիրը գտնվում է ռումինական Կոնստանցա նավահանգստում:
Այդ մասին ինձ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Քերին (ԱՄՆ պետքարտուղար):
Կենտրոնական բանկի նախագահի ապրիլի 9-ի որոշումով գրանցվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Երիտասարդական» մասնաճյուղը:
«Տիգրան ջան, շատ-շատ շնորհակալ եմ…»,- կիրակի օրը հայտարարեց Սերժ Սարգսյանը` Հայաստանի պատմության մեջ ամենաբացասական արդյունքներն արձանագրած կառավարության ղեկավարին, թերևս, ցույց տալով, որ վարչապետի աշխատանքը գնահատվում և գնահատվելու է ամենևին ոչ տնտեսական ցուցանիշներով:
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի նկատմամբ ամերիկյան իշխանությունների կողմից կիրառած պատժամիջոցների պատճառով ռուսաստանցի լրագող Սերգեյ Իվանովը չի կարողացել սպորտային կոշիկ գնել ամերիկյան համացանցային խանութից:
«Այն, ինչ այսօր կատարվում է Դոնեցկում եւ Լուգանսկում, ցավոք, պատերազմ է, որը հայտարարված չէ, բայց դե ֆակտո Ռուսաստանի կողմից իրականացվում է Ուկրաինայի դեմ»,-ընդգծել է նա:
Երիտասարդ տարիքում մարդիկ կարծում են, որ հիվանդություններն իրենցից շատ հեռու են: Իրականում շատ հիվանդություններ, որոնք ասոցացվում են 60-70 տարեկանների հետ, ի հայտ են գալիս արդեն 20-30 տարեկանում:
Նա նաեւ նշել է, որ շարժման մեջ կընդգրկվեն զինվորականներ եւ նախկին հատուկջոկատայիններ եւ ավելացրել է, որ ապրիլի 15-ի առավոտյան կանցկացնի շտաբի առաջին նիստը:
Իրականում ՀՀԿ-ում, ինչպես ժամանակին ՀՀՇ-ում, սկսել են իշխել կարիերիստ կաշառակերները և բիզնես-ներկայացուցիչները՝ իրենց կոռուպցիան պահելու համար:
Բացի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանից և Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից, նոր կառավարության կազմում կարող են չլինել նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Բնապահպանության նախարար վերանշանակվելու մեծ ցանկություն է դրսևորում ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա այդ հարցով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն վերջինս նրան պատասխանել է, որ նրա նշանակմանը կտրականապես դեմ է նախագահ Սերժ Սարգսյանը:
Ավազակային հարձակումներ բենզալցակայաններում:
25-ամյա երիտասարդը մեղադրվում է խարդախության մեջ: Վերջինս Աննային խոստացել է նրա աղջկան քոլեջ ընդունել, որի դիմաց գումար է պահանջել է, տիրացել է այդ գումարին, իսկ գործն էլ ավարտին չի հասցրել:
Այսօր՝ ապրիլի 14-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 415.25 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.10%-ով։
Մարտի 31-ին, ժամը 04.57-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ահազանգ էր ստացվել, որ դիմակով և զենքով մտել են Նորագավիթ թաղամասի բենզալցակայան, աշխատողներից պահանջել գումար և վերցնելով պատուհանափեղկի վրա եղած գումարը` դիմել փախուստի:
Ապրիլի 14-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39121155 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տ.Ուրիխանյանի խոսքով` առհասարակ համագործակցություն բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ում հետ չկան սկզբունքային և բարոյական հակասություններ և ում հետ գործակցությունը կարող է տանել ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարելավմանը, ապա այդպիսի համագործակցություն, բնականաբար, առաջին օրը չէ, որ ստեղծվել է, և ինչ-որ մի ակնթարթային իրավիճակում չէ, որ ավարտվելու է:
Ալավերդու բժշկական կենտրոնի հիմնանորոգումն արդեն ավարտվում է: Հիվանդանոցի բոլոր բաժանմունքների համար շուտով կգա դժվար պայմաններում աշխատելու վերջը:
Խոսելով կառավարության կազմի հետ կապված նոր մոտեցումների մասին, նախարարի պաշտոնակատարը կրկին հիշեցրել է նախատեսված ծրագրերի իրականացման գործում անձնական պատասխանատվության կարևորությունը։
Ապրիլի 12-ին, ժամը 18.50-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջին պատի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1998 թ. ծնված Էդիկ Մ.-ն:
25-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու և անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություներ կատարելու համար: Ընդ որում, այս ամենը կատարվել է վիրտուալ շփումների ձևով` համացանցում, Երեւանում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 25-ից ապրիլի 10-ը ստուգումներ է իրականացրել ք.Երևանի 11 մանկապարտեզներում՝ մեկ մասնավոր և 10 պետական:
Հին Գյումրու կործանվող ու աղբանոցի վերածված շենք-հուշարձաննեից են դեռ 1800-ականներին Ռուսական կայսրության կողմից կառուցված տասնյակ կարևորագույն պատմական պաշտպանական կառույցները՝ բերդերը:
Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը դիմում է գրել ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին, ինչը հաստատել էր նաև ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հրապարակել է 2014 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարողականը:
Ծառուկյանը չկանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին, նա չհաղթեց ընտրություններում: 6 տարի անց Տեր-Պետրոսյանը կանգնեց/նստեց Ծառուկյանի կողքին, համախմբվեց Ծառուկյանի հովանու ներքո ու համախմբման արդյունքում՝ վարչապետ դարձրեց Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանին:
Ապրիլի 10-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բերման էին ենթարկել 1985 թ. ծնված Վոլոդյա Զ.-ին:
ԱՊՀ անդամ պետությունների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի 2013թ.-ի դեկտեմբերի 4-ի (Մինսկ, Բելառուս) նիստի ընթացքում կայացրած որոշման համաձայն` հերթական նիստը տեղի ունեցավ Երևանում՝ 2014 թ.-ի ապրիլի 11-ին:
Մեզ համար պարզապես անընդունելի է, երբ համայնքային բյուջեից գումարներ ենք հատկացնում այս կամ այն ոլորտում նախատեսված աշխատանքների իրականացման համար, սակայն տարեվերջին որոշ կազմակերպություններ հաշվետվություններ են ներկայացնում, որ պարտքեր ունեն: