Զավթելով Ղրիմը՝ Ռուսաստանն Ուկրաինային զրկեց տնտեսական հեռանկարի 25 տոկոսից. Սաակաշվիլի

УНН-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ Ուկրաինան պետք է դիմադրություն ցույց տա ռուսական ագրեսիային, այլապես նա կբախվի պետական կորստյան սպառնալիքի. «Զավթելով Ղրիմը՝ Ռուսաստանը տիրեց Ուկրաինայի տնտեսական հեռանկարի մեկ քառորդին՝ ի դեմ թերթաքարային գազի ու զբոսաշրջային պոտենցիալի:

Եթե հետագա օրերին Ուկրաինան իրական դիմադրություն չցուցաբերի ագրեսիային, ապա նա ոչ միայն կկորցնի տնտեսական հզորության ևս 40 տոկոսը՝ ի դեմս ինդուստրիալ Արևելքի, այլև արդեն իրապես կհայտնվի պետականության ընդհանուր հեռանկարները կորցնելու վտանգի առջև: Ուկրաինան մահացու վտանգի մեջ է, և բոլոր հայրենասերները պետք է գործեն անհապաղ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930