Բաժիններ՝

Իրանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության հարցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, ով այսօր մեկնել է Իրան, հանդիպել է իր իրանցի գործընկեր Հոսեին Դեհգհանի հետ: Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Հանդիպումը տեղի է ունեցել Իրանի պաշտպանության նախարարությունում: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս