Բաժիններ՝

Արևմուտքը պետք է զինված աջակցություն ցուցաբերի ուկրաինացիներին՝ ՌԴ-ի դեմ նրանց պայքարում. Բժեզինսկի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական, հանրահայտ վերլուծաբան Զբիգնև Բժեզինսկին СNN-ի եթերում հայտարարել է, որ արևմտյան աշխարհի երկրները պետք է զինված աջակցություն ցուցաբերեն ուկրաինացիներիներին՝ Ռուսաստանի դեմ նրանց պայքարում, ով վերջ չի դնում Ուկրաինայի հերթական շրջանները գրավելու իր փորձերին.

«Ռուսաստանը պնդում է, որ դա մարդկանց ըմբոստություն է, մինչդեռ իրականում ստուգում է, թե արդյոք կարո՞ղ է առանց մեծ դիմակայության գրավել այդ տարածքը և շարունակ հայտարարում է, թե տվյալ տարածաշրջանն ինքն է անջատվել Ուկրաինայից: Ես ապշեցուցիչ նմանություն եմ տեսում մի քանի շաբաթ առաջ Ղրիմում տեղի ունեցածի և ներկայումս արևելքում տեղի ունեցող դեպքերի միջև:

Ավազակների խումբը, առանց տարբերակիչ նշանների, հայտնվում է անսպասելիորեն, ինչը գործնականում է նույնն է, ինչ-որ Ղրիմում, և փորձում են արևելքի մի շարք քաղաքներում անել նույնը, ինչ՝ այնտեղ: Դիմակայության դեպքում ռուսները պլանավորում են մտցնել իրենց զորքերը, որոնք կենտրոնացած են Ուկրաինայի հետ սահմանին: Իրադարձությունների հետագա զարգացումը մեծապես կախված կլինի ուկրաինացիներից»:

Բժեզինսկին զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի իրադարձությունների և Վիետնամում ռուս-ամերիկյան դիմակայության միջև. «Բավական է մտածել Վիետնամի մասին: Մենք այնտեղ կորցրեցինք հազարավոր մարդկանց, իսկ ո՞վ էր սպառազինում վիետնամցիներին: Ռուսները: Կարծում եմ, որ Ուկրաինայի դեպքում մենք կարող ենք ավելի ակտիվ լինել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930