ՌԴ փոխարտգործնախար Նեբենզյան ճիշտ չի համարում Ղրիմի ու ԼՂ-ի միջև ուղիղ զուգահեռներ անցկացնելը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի փոխարտգործանախարար Վասիլի Նեբենզյան անդրադարձել է Ուկրաինայի ու Ղրիմի խնդիրներին:

Պատասխանելով Ղրիմից հետո Ղարաբաղյան ու Մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման գործընթացում նոր զարգացումներ սպասելու մասին հարցին՝ Նեբենզյան հայտարարել է. «Ես ուղիղ զուգահեռներ չէի անցկացնի Ղրիմի իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղում ու Մերձդնեստրում տիրող իրավիճակների միջև:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Նրանք ձգտում են աջակցել հայերի ու ադրբեջանցիների միջև ուղիղ երկխոսությանը:

Ոչ վաղ անցյալում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որի «դաշտերում» հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, իսկ դրանից էլ շատ չանցած տեղի էր ունեցել այդ երկրների առաջնորդների հանդիպումը:

Կա նաև Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման «5+2» ձևաչափը, որի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»:

Տեսանյութեր

Լրահոս