Իսրայելի արտգործնախարարն ապրիլի վերջին կժամանի Բաքու. աղբյուր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն ապրիլի 30-ին կժամանի Բաքու: Այս մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ-ում Вестник Кавказа կայքի աղբյուրը: Ներկա դրությամբ ընթանում է այդ այցի նախապատրաստությունը:

Պլանավորված է, որ այցի ընթացքում իսրայելական պատվիրակությունը հանդիպելու է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու են մի շարք ոլորտներում, այդ թվում նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների միջև այցերի դյուրացումը:

Բացի այդ, քննարկվելու են միջազգային քաղաքականության մի շարք հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930