
ԿՀՎ-ը հերքել է Վիկտոր Յանուկովիչի մեղադրանքը

Los Angeles Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ԿՀՎ-ի ներկայացուցիչը հերքել է այն պնդումները, թե ԿՀՎ-ի ղեկավար Ջոն Բրենանն է Ուկրաինայի իշխանություններին դրդել երկրի արևելքում ուժային գործողություն ձեռնարկելուն:
ԿՀՎ-ի ներկայացուցիչը սակայն չի մանրամասնել, թե արդյոք Բրենանը մեկնե՞լ է Կիև, թե՞ ոչ: Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ երեկոյան Դոնի Ռոստովում հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները երկրի արևելքում ուժային գործողության են դիմել Բրենանի կիևյան այցից հետո: