
ԵՄ-ի երկրների արտգործնախարարներն այսօր կքննարկեն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարներն այսօր հավաքվելու են Լյուքսեմբուրգում և քննարկելու են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
Խոսքը մասնավորապես գնում է պատժամիջոցների երրորդ՝ տնտեսական, փուլին անցում կատարելու մասին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը: Պատժամիջոցների առաջին փուլն առնչվել է վիզային ռեժիմի ազատականացման մասին ԵՄ-ՌԴ բազային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կասեցնելուն:
Երկրորդ փուլն իրենում ընդգրկել է մի շարք պաշտոնատար անձանց հանդեպ վիզային սահմանափակումներ սահմանելն ու նրանց ակտիվները սառեցնելը, ինչպես նաև Սոչիում պլանավորված ԵՄ-ՌԴ գագաթաժողովի չեղյալ հայտարարումը: Երրորդ փուլն էլ ենթադրում է տնտեսական պատժամիջոցներ: